ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգ

Դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից, վերջինս հնարավորություն է տալիս ՀՀ ՊԵԿ կողմից դրոշմապիտակի ձեռք բերման հայտերի ընդունման, դրոշմապիտակի սերիա-համարների տրամադրման և դուրս գրման, ինչպես նաև հարկ վճարողի կողմից ապրանքատեսակների գրանցման և դրոշմապիտակների սերիա-համարների վերագրման գործընթացների կազմակերպման համար:

Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստանալ որոշակի տեղեկություններ դրոշմավորված ապրանքի դրոշմապիտակի համապատասխանության և այդ ապրանքն արտադրող կամ ներմուծող հարկ վճարողի վերաբերյալ: